Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Իրանի միջազգային մրցաշարում  

14:46, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ներկայացնող 18-ամյա գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուի հաղթանակով ավարտվեց «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մաղսուդլուն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցավ 2-7-րդ հորիզոնականները բաժանած շախմատիստներից:
Հայաստանը ներկայացնող մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը, ով 5 միավորով գրավեց 34-րդ հորիզոնականը: Արսեն Եղիազարյանը 4.5 միավորով դարձավ 39-րդը, Սիրանուշ Ղուկասյանը նույնքան միավորով գրավեց 44-րդ հորիզոնականը, իսկ Արփինե Գրիգորյանը 1.5 միավորով գրավեց 82-րդ հորիզոնականը:


© 2009 ARMENPRESS.am