ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին

13:09, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ագգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացանք ՌԴ Մերձմոսկովյան շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկային զոհերի մասին:

ՀՀ ԱԺ պատգամավորների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»:


© 2009 ARMENPRESS.am