Պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում  

12:02, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում 50 կգ քաշային Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե, 55 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը`բրոնզե մեդալակիր:

Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի նաև փետրվարի 17-18-ին կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության մեկ այլ փուլի, որը կկայանա Իսպանիայում:


© 2009 ARMENPRESS.am