Երևանում կանխվել է 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

11:20, 12 Փետրվար, 2018

 ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայություն փետրվարի 12-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և քաղաքացիները կանխել են 1989 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը:


© 2009 ARMENPRESS.am