Բռնցքամարտի երիտասարդական առաջնության բոլոր հաղթողները հայտնի են  

10:25, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում հայտնի են բոլոր հաղթողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դինամո» մարզահամալիրում կայացած առաջնությունում Հայաստանի չեմպիոններ դարձան Սեյրան Եղիկյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ), Արթուր Շահբազյանը (56 կգ), Արմեն Ալոյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Վախթանգ Հարությունյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Մանուկ Խաչատրյանը (91կգ) և Արման Մնացականյանը (91+ կգ):

Հայաստանի առաջնությանը մասնակցում էին շուրջ 142 մարզիկներ:


© 2009 ARMENPRESS.am