Բոբ Մարլիի մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ստեղծվելու

17:39, 10 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Universal»  և «Fox» ընկերությունները աշխարհահռչակ ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ Բոբ Մարլիի գործունեության մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմ կստեղծեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ամերիկյան  Variety-ի շաբաթաթերթը, լիամետրաժ անիմացիոն ֆիլմի սցենարիստը կլինի Քենյա Բերիսը, ով նաև կլինի ֆիլմի պրոդյուսերը Բոբ Մարլիի դստեր՝ Սիդելլայի հետ:

 Անիմացիոն ֆիլմի հեղինակների նպատակն է պատմել անսովոր, խորը և շողշողացող պատմություն ոչ միայն ամենասիրված ռեգգի երաժշտի, այլ նաև նրա ստեղծագործական աճին նպաստած արևային Ճամայկայի մասին:  

Սիդելլան նշել է, որ իր հոր աշխատանքով ոգեշնչվել են շատ արվեստագետներ և երաժիշտներ, և այս նախագիծը միայն այդ փաստի հաստատումը կլինի:


© 2009 ARMENPRESS.am