Շախմատիստ Սամուել Սևյանը 11-րդն էր Պորտուգալիայի միջազգային մրցաշարում
13:59, 10 Փետրվար, 2018ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գրոսմայստեր Սամուէլ Սևյանը հաջող մասնակցություն է ունեցել Պորտուգալիայում կայացած միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում Սևյանի մրցակիցը սլովակ Քրիստոֆեր Ռեբկան էր: Պարտիայի 46-րդ քայլին շախմատիստերը համաձայնեցին կիսել միավոր: 9 հնարավորից հավաքելով 7 միավոր Սամուէլ Սևյանը 11-րդն էր:
Առաջին տեղում 7,5 միավորով Ալեքսանդր Ինջիկն էր Սերբիայից:
© 2009 ARMENPRESS.am