Թուրքական իշխանությունները շարունակում են քրդական քաղաքական ուժերի դեմ արշավը

21:03, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անկարայի դատախազությունը Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Անկարայի գլխավոր դատախազությունը Սերփիլ Քեմալբայից բացի հետաքննության շրջանակներում ձերբակալելու որոշում է կայացրել ևս 16 անձի նկատմամբ:

Նույն հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի (HDK) խոսնակ դոկտոր-պրոֆեսոր Օնուր Համզաօղլուի նկատմամբ:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

 


© 2009 ARMENPRESS.am