WhatsApp-ը սեփական վճարային համակարգ Է գործարկել

17:11, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերը գործարկել Է WhatsApp Pay ծառայությունը սմարթֆոնների միջոցով ծառայությունների եւ գնումների դիմաց վճարումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telecomtalk.info հրատարակությունը:

«WhatsApp-ը Հնդկաստանում սկսել Է վճարումների նոր գործառույթի թեստավորումը, որը մարդկանց թույլ կտա փող ուղարկել մեսենջերի այլ օգտատերերի, բացառությամբ առեւտրական հաշիվների»,-գրում Է հրատարակությունը: Ներկայում բետա-տարբերակը հասանելի Է iOS-ով եւ Android-ով, իսկ դրամական փոխանցումները հնարավոր են միայն WhatsApp Pay-ի դրամապանակների միջեւ:

Սակայն մշակողները պլանավորում են ստեղծել պայմաններ, որոնց առկայությամբ վճարային համակարգը կկարողանար աշխատել նաեւ այլ ծառայությունների հետ: Ընկերությունն արդեն պայմանագրեր Է կնքել Հնդկաստանի առաջատար բանկերի հետ, ներառյալ ICICI Bank-ը, HDFC Bank-ը, and Axis Bank-ը: Այսպիսով, օգտատերերը կկարողանան նոր վճարային ծառայությունը սինքրոնացնել իրենց բանկային քարտի հետ: Առայժմ չի ճշտվում, թե WhatsApp Pay-ը երբ հասանելի կլինի մյուս երկրների օգտատերերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am