Գյումրիում հյուրանոցի ավտոտնակում հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիակներ

16:37, 9 Փետրվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի ավտոտնակում փետրվարի  9-ին՝ ժամը 11:00-ի սահմանում, տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերվել։ «Փետրվարի 8-ին՝ ժամը 13։00-14։00-ի սահմանում, երիտասարդը պատվիրել է հյուրանոցային համարներից մեկը, որը նաև ավտոտնակ ունի»,- «Արմենպրես»-ին թղթակցին ասաց ռեստորանի տնօրեն Սեյրան Գևորգյանը։

Առավոտյան 11-ի սահմանում հյուրանոցի ադմինիստրատորը ավտոտնակում հայտնաբերել է նրանց դիակները։ Նրանցից մեկը սենյակը պատվիրած Դավիթ Մարտիրոսյանն է` մոտ 30 տարեկան։ Կնոջ ինքնությունը պարզվում է։

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։


© 2009 ARMENPRESS.am