Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը հաճախելիության ռեկորդ Է սահմանել
15:56, 9 Փետրվար, 2018«Տոնավաճառ Է այցելել 64 հազար մարդ, որը տեղի Է ունեցել հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 4-ը, նկատվել Է օտարերկրացի հանրության, ինչպես նաեւ երիտասարդ այցելուների քանակի ընդլյանում: Արվեստի ստեղծագործությունների վաճառքների գումարը գերազանցել Է անցյալ տարվա նույն ցուցանիշը»,- պատմել են կազմակերպիչները:
Տոնավաճառում վաճառված ամենաթանկ ցուցանմուշներից մեկը դարձել Է ամերիկացի նկարիչ Սայ Թվոմբիլի նկարը, որը ներկայացրել Էր Samuel Vanhoegaerden Gallery-ն: Նրա "Untitled Ramifications" նկարի արժեքը, որն ստեղծվել Է 1971 թվականին Հռոմում, կազմել Է 2,5 միլիոն եվրո:
2019 թվականին BRAFA-ն տեղի կունենա հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 3-ը Tour & Taxis համալիրում:
© 2009 ARMENPRESS.am