Դատախազը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով

15:58, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատախազը փետրվարի 9-ի նիստում պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գևորգ Սաֆարյանի համար դատախազը պահանջեց 4 տարի 6 ամսվա ազատազրկում, Գալուստ Գրիգորյանի` 3 տարվա, Ներսես Պողոսյանի` 4 տարվա, Սասունիկ Կիրակոսյանի` 4 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանի` 2 տարվա և Հրայր Թոփչյանի համար` 3 տարվա ազատազրկում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար: 


© 2009 ARMENPRESS.am