Խոշորագույն սեռական սկանդալն Է բացահայտվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

15:36, 9 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում աշխատող յուրաքանչյուր հինգերորդ մարդը սեռական ոտնձգությունների Է ենթարկվել: Այս մասին ասված Է զեկույցում, որը The Independent-ը ձեռք Է բերել նախքան դրա հրապարակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ հարցմանը մասնակցել Է խորհրդարանի 1377 աշխատակից, արդյունքում պարզվել Է, որ հարցման մասնակիցների 39 տոկոսը մշտապես ծաղր ու ծանակի եւ սեռական հետամտումների Է ենթարկվում:

Վեսթմինսթերում աշխատող կանայք կրկնակի ավելի են հետամտումների զոհ դառնում, քան տղամարդիկ: Որոշ դեպքերում նրանք խոստովանել են, որ իրենց ոչ միայն ձեռ են գցել, այլեւ բռնաբարել են:

Զեկույցի հեղինակների խոսքով՝ անկախ այն բանից, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն, կարեւոր Է թեկուզեւ այն, որ այժմ խորհրդարանի աշխատակիցները կզգան. իրենք կարող են պատմել այն, ինչ իրենց հետ պատահել Է՝ ըստ որում չմտահոգվելով աշխատանքը կորցնելու մասին:


© 2009 ARMENPRESS.am