Փարիզում Էյֆելյան աշտարակը դարձյալ փակել են ձյան տեղումների պատճառով

15:10, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում շարունակվող ձյան տեղումների պատճառով այցելության համար փակել են Էյֆելյան աշտարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Կառավարող ընկերությունում հայտարարել են, որ տուրիստական տեսարժան վայրը փետրվարի 9-ին եւ 10-ին փակ կլինի՝ «այցելուների անվտանգությունը երաշխավորելու» համար:

Աշխատակիցները կզբաղվեն աշտարակի հարթակներից ձյունը մաքրելով: Պատմական օբյեկտի վրա ձյան դեմ պայքարելու համար չի կարելի աղ օգտագործել, քանի որ այն հանգեցնում Է մետաղական կառուցվածքների քայքայման եւ կարող վնասել վերելակները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

A Parisian winter ❄️

A post shared by Carin Olsson (@parisinfourmonths) on


© 2009 ARMENPRESS.am