Առաջին 5G-սմարթֆոնները՝ Qualcomm-ի չիպերով, կհայտնվեն 2019 թվականին

14:29, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապի անլար միջոցներ մշակող Qualcomm ընկերությունը շարժական հեռախոսների մի շարք խոշորագույն արտադրողների հետ պայմանավորվել Է Snapdragon X5 չիպի բազայի վրա 5G-ի հետ համատեղելի սմարթֆոններ թողարկելու շուրջ: Սմարթֆոնների թողարկումը պլանավորված Է 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Այսպես, սմարթֆոնները կթողարկեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Nokia-ն, HTC-ն, LG-ն, Sony-ն, Vivo-ն, Xiaomi-ն եւ ուրիշներ: Apple եւ Samsung կորպորացիաները այս ցուցակում չկան:

Բացի այդ, Qualcomm-ը հայտարարել Է, որ Snapdragon X5-ը թեստային ռեժիմով կօգտագործվի Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Ավստրալիայի եւ այլ երկրների խոշորագույն շարժական օպերատորների կողմից: Փորձնական նախագծի գործարկումը պլանավորված Է 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am