Վիեննայում կայացել Է Օպերային պարահանդեսը

13:52, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում կայացել Է ավանդական Օպերային պարահանդեսը՝ աշխարհում ամենահայտնիներից եւ Ավստրիայում ամենահեղինակավորներից մեկը: Այն ավարտում Է տարեշրջանը, որի ընթացքում մայրաքաղաքում անցկացվում են երեք հարյուրից ավելի պարահանդեսներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը բացվել Է պոլոնեզով՝ 144 զույգ դեբյուտողների կատարմամբ, այնուհետեւ նրանք պոլկա են պարել: Դրանից հետո մեկնարկել Է համերգը՝ Վիեննայի պետական բալետի ու օպերայի մենակատարների մասնակցությամբ: Յոհան Շտրաուս-որդու՝ «Հիանալի կապույտ Դանուբի վրա» վալսի ժամանակ զույգերը հյուրերին Alles Walzer! («Վալս են պարում բոլորը») արտահայտությամբ հրավիրել են միանալ իրենց:

Պարահանդեսին երաժշտությունը կատարել Է Վիեննայի օպերայի 150 մարդուց բաղկացած նվագախումբը:

17-ից մինչեւ 24 տարեկան դեբյուտողներին ընտրում Է ժյուրին, որը բաղկացած Է խորեոգրաֆներից, Վիեննայի պետական բալետի մենակատարներից, պարի ուսուցիչներից: Գլխավոր չափանիշը գերազանց պարային հմտություններն են:

Մասնակիցներ կարող են դառնալ ոչ միայն Ավստրիայի բնակիչները, բայց պարահանդեսի բացմանը կարելի Է մասնակցել միայն մեկ անգամ: Միջոցառումը հեռարձակվում Է ուղիղ եթերով, այն դիտում Է մոտավորապես 1,5 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am