Հայաստանի ռուսական ռազմակայանի կրտսեր սպաները պատրաստվում են ստանձնել մարտական հերթապահությունը

11:44, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորամասային հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն ավարտում են Բուկ-Մ1-2 զենիթահրթիային համալիրներում մարտական հերթապահության առաջադրանքների կատարման նախապատրաստումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զորամիավորման ՀՕՊ-ի ստորաբաժանումների նոր ժամանած օպերատոր-նշանառուների եւ մեխանիկ-վարորդների ուսուցումը մարտական մեքենաների հրամանատարներն իրականացնում են «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:

Մեկ ամսվա ընթացքում զինծառայողները կմշակեն առաջադրանքների կատարման ալգորիթմը օդային տարածության պահպանության մարտական հերթապահությունն իրականացնելիս:

Օպերատոր-նշանառուները գործնականում կիրականացնեն օդային տարածության դիտարկում, պայմանական Էլեկտրոնային արձակումներ կկատարեն տարբեր տեսակների օդային թիրախների վրա:

Զենիթահրթիռային համալիրների հաշվարկների մարտական փոխգործակցության գործնական պարապմունքներում ներգրավված են շուրջ 100 զինծառայողներ:


© 2009 ARMENPRESS.am