Ճապոնացին դարձել Է Օլիմպիական խաղերի առաջին ութակի մասնակիցը

11:26, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի դահուկորդ Նորիակի Կասային դարձել Է առաջին մարզիկը, որը մասնակցել Է ութ Օլիմպիական խաղերի: Փհենչհանի մրցումներում միջին ցատկահարթակում մրցաշարի որակավորման փուլում նա ցույց Է տվել 20-րդ արդյունքը եւ մտել եզրափակիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցումների կայքում:

Կասային առաջին անգամ ելույթ Է ունեցել 1992 թվականի Ալբերվիլի Օլիմպիական խաղերում եւ այդ ժամանակվանից անփոփոխ կերպով մասնակցում Է ձմեռային Խաղերին: Այդ ժամանակաընթացքում մարզիկը երեք անգամ բարձրացել Է պատվանդանի վրա. նրա ակտիվում կա 1994 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, ինչպես նաեւ 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալներ:

45-ամյա Կասային մասնակցել Է աշխարհի 13 առաջնությունների եւ նվաճել յոթ մեդալ (երկու արծաթե եւ հինգ բրոնզե):

Նա այդ ցուցանիշով ռեկորդակիր Է հարթակից բոլոր ցատկորդների շրջանում: Ճապոնացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել Է 1988 թվականին:


© 2009 ARMENPRESS.am