Օլիմպիական ավանում վիրուս է հայտնաբերվել. հայ մարզիկների մոտ ամեն ինչ կարգին է  

09:56, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչների մոտ ամեն ինչ կարգին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Մեր պատվիրակության բոլոր անդամները առողջ են: Ինչ-որ հարուցչի մասին մենք էլ ենք լսել: Խոսակցություններ կան, թե կամավորներից մի քանիսի մոտ ինչ-որ բան են հայտնաբերել եւ անմիջապես նրանց բնակության բազայում կարանտին է հայտարարվել, որպեսզի օլիմպիական ավանում ապրող մարզիկների հետ անմիջական շփում չլինի: Մեր մարզիկների մոտ ամեն բան կարգին է»-ասել է Ձմեռային խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը:

Ձմեռային Օլիմպիական խաղերը լուսաբանող լրատվամիջոցները գրում են, թե Փհենչհանում Խաղերի մեկնարկի նախաշեմին ինչ-որ վիրուս է տարածվել եւ Խաղերի կազմկոմիտեն փետրվարի 8-ի դրությամբ հաստատել է Փհենչհանում վիրուսով վարակման 32 դեպք:


© 2009 ARMENPRESS.am