Անցած տարին շատ կարևոր ու հաջողված էր հայ-չինական հարաբերությունների համար. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

21:50, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում պատրաստվում են Նոր տարվան, որը լուսնային օրացույցով նաև գարնան տոնն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում չինացի դիվանագետները հայ գործընկերների հետ ամանորյա ավանդական ընդունելություն են կազմակերպել: Հայ խորհրդարանականներն ու նախարարները Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչների հետ միասին ճանապարհել են հրե աքաղաղի տարին, դիմավորել երկրային դեղին շանը:

«Անցած տարին շատ կարևոր ու հաջողված էր հայ-չինական հարաբերությունների համար: Հետևողական ու համատեղ աշխատանքի շնորհիվ մեր փոխգործակցությունը լուրջ հեռանկարներ կունենա»,- ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունը:


© 2009 ARMENPRESS.am