Մոդելները մերկությունը չցուցադրելու իրավունք են նվաճել

17:15, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի պատմության մեջ առաջին անգամ մանեկենուհիներն առանձին հանդերձարաններ ունենալու իրավունք են ձեռք են բերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն:

Նոր կանոնը սահմանել են Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդը եւ Model Alliance-ը: «Այս տարեշրջանում մենք որոշել ենք լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովենք աշխատանքի անվտանգ պայմաններ եւ հարգանք դրսեւորենք մոդելների նկատմամբ՝ նրանց փակ հանդերձարաններ տրամադրելով ցուցադրությունների բեքսթեյջում»,-մեկնաբանել Է Սառա Զիֆը՝ Model Alliance-ի հիմնադիրը:

Ավելի վաղ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա, ինչպես նաեւ նորաձեւության այլ շաբաթների ընթացքում մոդելները հարկադրված Էին բեքսթեյջում հագուստը հանել բազմաթիվ կողմնակի մարդկանց ներկայությամբ, ինչը խախտում Էր անձնական կյանքի նրանց իրավունքը: Բացի այդ, լուսանկարիչները, որոնք գտնվում Էին կուլիսների ետեւում, առանց թույլտվության նկարահանում Էին հագուստները հանած մանեկենուհիներին, իսկ այնուհետեւ հրապարակում լուսանկարները:


© 2009 ARMENPRESS.am