Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի շուրջ նոր շփումների հեռանկարները

12:36, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակումը եւ նոր շփումներն այդ ձեւաչափով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նշվել Է սիրիական ուղղությամբ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակման կարեւորությունը,-ասված Է հաղորդագրության մեջ:-Քննարկվել են այդ ձեւաչափով տարբեր մակարդակներով նոր շփումների հեռանկարները»: Թուրքիայի ղեկավարը նաեւ ՌԴ նախագահին ցավակցություն Է հայտնել փետրվարի 3-ին «Իդլիբ» ապաԷսկալացման գոտում զինյալների գրոհի հետեւանքով ռուս ռազմական օդաչու Ռոման Ֆիլիպովի զոհվելու կապակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am