ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1 տոկոսով

10:15, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 892 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը կազմել է 965 տոննա ապրանք:

2018 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


© 2009 ARMENPRESS.am