Թուրքիայում Էրդողանի մասին գրառում կատարած ուսանողը կալանավորվել է

10:40, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցում 2014 և 2016 թվականներին արված գրառումներում վիրավորվելու հիմնավորմամբ ուսանող է կալանավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հելին Նիգիթը ձերբակալվել է հենց համալսարանում, ինչից հետո դատախազի պահանջով կալանավորվել է` «պաշտոնյային վիրավորելու», «երկրի նախագահին վիրավորելու» հիմնավորումներով:

Թուրքիայի կոմունիստական շարժումը, որի անդամ է Նիգիթը, հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել նրան կալանավորելու մասին որոշումը:


© 2009 ARMENPRESS.am