Իրաքի բանակը երկրի հյուսիսի նավթաբեր շրջանների ազատագրման գործողություն Է սկսել

15:13, 7 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերը երկրի հյուսիսի նավթաբեր շրջաններում կարգուկանոն հաստատելու գործողություն են սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

«Անվտանգությունն ու կայունությունը ապահովելու նպատակով այսօր վաղ առավոտյան սկսվել Է Թուզ-Խուրմաթու (Սալահ-Էդ-Դինի նահանգ) քաղաքի մերձակա նավթաբեր շրջանների մաքրման գործողությունը»,-ասված Է բանակի հրամանատարության հայտարարության մեջ:

Իրաքի ղեկավարությունն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ Է կատարում Քիրկուկի նահանգից Իրանի հյուսիս-արեւմուտքի Քերմանշահ քաղաքի նավթավերամշակման գործարան նավթահումքի տեղափոխումն սկսելուց առաջ, նշում Է Reuters-ը:

Շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորի տվյալներով, Իրաքի հյուսիսային նահանգներում կարող են թաքնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ավելի վաղ անհայտ «Ար-Ռայաթ ալ-Բեյդա» («Սպիտակ դրոշներ») արմատական կազմակերպության 200-ից մինչեւ 500 զինյալներ: Այլ աղբյուրների տեղեկությունների համաձայն, ծայրահեղականների թիվը կարող Է հասնել 1000-ի:


© 2009 ARMENPRESS.am