ԵՄ-ն անհանգստացած Է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում. Մոգերինի

10:19, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն անհանգստացած Է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել Է Սիրիայի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ,- ասել Է նա:- Նոր ռազմաճակատների բացումը խնդրի լուծում չԷ, եւ դա ավելի անվտանգ չի դարձնի Թուրքիան»: Նրա խոսքով՝ «կայուն անվտանգությունը կարող Է ձեռք բերվել միայն քաղաքական լուծման հիման վրա, բանակցությունների ճանապարհով»:

Մոգերինին համոզված Է, որ «բոլոր ռազմական գործողությունները պետք Է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ երեւԷ մեկի դեմ»: Եվրամիությունը, Մոգերինիի խոսքով, «հանձնառու Է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am