Թուրքերի ավելի քան 62 տոկոսը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ մերձենալու օգտին

17:46, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքացիների գրեթե 95 տոկոսն ամբողջովին կամ մասամբ իրենց համարում են ԱՄՆ-ի հակառակորդներ, միեւնույն ժամանակ ավելի քան 62 տոկոսը դրական Է վերաբերվում Ռուսաստանի հետ մերձեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Optimar թուրքական հետազոտական ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք հրապարակել Է Anadolu գործակալությունը:

Հարցումը կազմակերպվել Էր Թուրքիայի 26 նահանգներում: Դրան մասնակցել Է 1508 մարդ:

Հարցին՝ «Դուք ձեզ համարում եք արդյոք ԱՄՆ-ի հակառակորդը», հարցվածների 71,9 տոկոսը դրական պատասխան Է տվել, 22,7 տոկոսը՝ «մասամբ», 5,4 տոկոսը՝ բացասական: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 62,1 տոկոսը դրական երեւույթ Է համարել Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը, 22,4 տոկոսը բացասաբար Է վերաբերվում դրան, 15,5 տոկոսը որոշակի դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ:

Ինչպես նշել Է Optimar-ի ղեկավար Հիլմի Դաշդեմիրը, ընկերությունը 2011 թվականից ուսումնասիրում Է հասարակական կարծիքը Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին, ընդ որում՝ ԱՄՆ-ի գործողություններից դժգոհների թիվը Թուրքիայում վերջին ժամանակներս հասել Է առավելագույն ցուցանիշին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am