Պուտինը եւ Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային ծրագիրը

14:50, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաստատվել Է հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի՝ որպես միջազգային կայունությունն ու անվտանգությունը պաշտպանելու ծանրակշիռ գործոնի հետեւողական իրականացմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, խոսակցության ընթացքում կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հրատապ հարցերի շուրջ, նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:


© 2009 ARMENPRESS.am