Իվանկա Թրամփը ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Փհենչանի Օլիմպիական խաղերի փակմանը

13:09, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվանկա Թրամփը՝ Միացյալ Նահանգների նախագահի դուստրն ու խորհրդականը, ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի հարավկորեական Փհենչան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր:

Նշվում Է, որ պետության ղեկավարն անձամբ Է խնդրել Իվանկա Թրամփին՝ գլխավորելու պատվիրակությունը. նույն այդ խնդրանքով նրան դիմել Է նաեւ ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն: Նախագահի դուստրը, ինչպես սպասվում Է, նաեւ կայցելի մի շարք մարզական մրցումների, որտեղ հանդես կգան ամերիկացի մարզիկները: Օլիմպիադա-2018-ի բացման արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Օլիմպիական խաղերը փետրվարի 9-ից մինչեւ 25-ը կանցկացվեն հարավկորեական Փհենչան քաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am