Թրամփը դավաճանության մեջ Է մեղադրել իր ճառին չծափահարած դեմոկրատներին

10:43, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին «ոչ ամերիկյան» ու «դավաճանական» Է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների գործողությունները, որոնք չեն ծափահարել անցյալ շաբաթ Կոնգրեսի առջեւ «Երկրի դրության մասին» ուղերձով իր առաջին ելույթի ժամանակ: Միացյալ Նահանգների ղեկավարն Օհայոյի նահանգում ելույթ Է ունեցել հիդրավլիկ սարքավորումների արտադրության գործարանում:

Նախագահի ելույթի հեռարձակումը վարել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նույնիսկ դրական նորությունների նկատմամբ նրանք (դեմոկրատները) մեռածի նման (անկենդան) Էին եւ ոչ ամերիկավարի: Ինչ-որ մեկը դա համարեց դավաճանական (վարմունք): Այո՛, ինչու ոչ»,- նշել Է Թրամփը: Նա հավելել Է, որ դեմոկրատները, «կարծես, այնքան Էլ շատ չեն սիրում իրենց երկիրը»:


© 2009 ARMENPRESS.am