Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

21:02, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը BBC-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տուրի խորհրդանշական հավաքականում «զինագործներից» ընդգրկվել են նաև Աաարոն Ռեմսին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:  

Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալ»-ը 5:1 հաշվով ջախջախել էր «Էվերթոն»-ն: Այս խաղում Մխիթարյանը դարձել էր երեք գոլային փոխանցման հեղինակ: Ռեմսին հեթ-տրիկ էր ձևակերպել, իսկ Օբամեյանգը նորամուտն «Արսենալ»-ի կազմում նշել էր գոլով:

 


© 2009 ARMENPRESS.am