Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ

20:01, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության  հետևանքով վիրավորվել է երկու հայ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Բերիո Հայոց թեմը: Վիրավորվել են քույր և եղբայր Լորիս ու Հակոբ Դեմիրճյանները: «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի սիրիահայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Զինված խմբավորումները կրկին խախտել են Արևելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը և վերջին երկու օրերի ընթացքում գնդակոծության ել ենթարկում Դամասկոսի բնակելի Ամին, Տոելաա և Բաբ Թումա թաղամասերը:


© 2009 ARMENPRESS.am