Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, դուստր Է ունեցել

13:48, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քայլի Ջենները դուստր Է ունեցել: Այդ մասին նա իր Instagram-օգտահաշվում երկրպագուներին պատմել Է փետրվարի 4-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

20-ամյա Ջեններն իր հղիության մասին չԷր ասում մամուլին եւ հերքում Էր դրա մասին բոլոր լուրերը: Սա աղջկա եւ նրա ընկերոջ՝ ռեփեր Թրեւիս Սքոթի առաջին երեխան Է: Մոդելը խոստովանել Է, որ դուստր Է ունեցել փետրվարի 1-ին ու դեռ չգիտի, թե ինչ անուն կտա նրան:

Ջեններն իր երկրպագուներից ներողություն Է խնդրել, որ ավելի վաղ չի ասել իր հղիության մասին: Նա դա բացատրել Է նրանով, որ ցանկացել Է այդ ժամանակաշրջանն անցկացնել մենակ ու ընտանիքի հետ, եւ իրեն ու երեխային չենթարկել հուզումների՝ կապված մամուլի ավելորդ ուշադրության հետ:

Քիմ Քարդաշյանի քույրն ընդունել Է, որ հղիությունն «իր կյանքի ամենահիանալի ժամանակաշրջանն» Էր ընտանիքի եւ ընկերների շնորհիվ: Նա նաեւ իր դստերը նվիրված տեսանյութ Է զետեղել You-Tube-ալիքում:

♥️

A post shared by Kylie (@kyliejenner) on


© 2009 ARMENPRESS.am