Մոսկվայում ձնատեղումը հարյուրամյա ռեկորդ Է սահմանել

11:32, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստյան օրերին Մոսկվայում վերջին հարյուր տարվա ընթացքում ռեկորդային քանակությամբ ձյուն Է տեղացել: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է փոխքաղաքագլուխ Պյոտր Բիրյուկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ձյան ինտենսիվությունը, եղանակն ինքը, որը փոխվում Էր՝ ձյուն, ձնախառն անձրեւ, ծառերի ճյուղերի սառցակալում, այդ ամենը հերթական փորձությունն Է կոմունալ աշխատողների համար»,-ասել Է նա: Ձյան սաստիկ տեղումները եւ սառցանձրեւը Մոսկվայի տարածաշրջանում մոլեգնել են փետրվարի 3-4-ին: Իշխանությունների տեղեկատվության համաձայն, տարերքի պատճառով զոհվել Է մեկ մարդ, կան տուժածներ:

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում ձնահավաքման աշխատանքներում ներգրավվել են զինվորականները: ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները հորդորել են ձեռնպահ մնալ ավտոմեքենաներով ուղեւորություններից, իսկ դպրոցներ հաճախումը դարձրել են ազատ:

Ճշտված տվյալներով՝ Մոսկվայում երկու օրվա ընթացքում տեղացել Է 45 միլիմետր ձյուն կամ ամսական նորմայի 125 տոկոսը: Այդ մասին փետրվարի 5-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնում: Ձյան ծածկույթի հաստությունը քաղաքում փետրվարի 5-ի ժամը 10-ի դրությամբ հասել Է 55 սանտիմետրի:

Մոսկովյան օդանավակայաններում փետրվարի 5-ի առավոտյան անբարենպաստ եղանակի պատճառով վերսկսվել Է չվերթների հետաձգումը, արդեն հարյուրից ավելի ինքնաթիռներ խախտել են չվացուցակը:


© 2009 ARMENPRESS.am