Բռնցքամարտը կարող է դուրս մնալ Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրից

10:30, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն սպառնում է բռնցքամարտը հանել 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` AIBA-ի ֆինանսավորումը: Բախի խոսքով՝ ՄՕԿ-ը հետաքննություն է սկսել AIBA-ի ղեկավարության դեմ:

Նման որոշումը կարող է կապված լինել ֆինանսական սկանդալի հետ: Օրեր առաջ AIBA-ի արտահերթ նիստում հրաժարական էր տվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին:  


© 2009 ARMENPRESS.am