Իրանցի գիտնականին նկատմամբ վերջնական մահավճիռ Է կայացվել

10:13, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն դատարանը հաստատել Է մահավճիռը Շվեդիայի քաղաքացիություն ունեցող իրանցի գիտնական, Բրյուսելի ֆլամանդական Ազատ համալսարանի դասախոս Ահմադռըզա Ջալալիի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լույս փետրվարի 5-ի գիշերը հայտնել Է VTM Nieuws կայքը:

Ջալալին ընտանիքի հետ բնակվում Էր Շվեդիայում, բայց դասավանդում Էր նաեւ Իտալիայում եւ Բելգիայում: Նրան ձերբակալել Էին 2016 թվականի ապրիլին եւ մեղադրել Իսրայելի Մոսսադ հատուկ ծառայության օգտին լրտեսության մեջ:

Թեհրանի տվյալներով՝ Ջալալին մեղսակից Է երկու իրանցիների սպանությանը, որոնք պատասխանատու պաշտոններ Էին զբաղեցնում Իրանի միջուկային ծրագրի կառույցներում: Նրանց պայթեցրել Էին ավտոմեքենաներում տեղադրված ռումբերով: Ջալալին մահվան Էր դատապարտվել 2017 հոկտեմբերի 21-ին այն դատաավրության արդյունքում, որն անօրինական Էր ճանաչվել ՄԱԿ-ի կողմից: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին Իրանից պահանջել Էր չեղյալ հայտարարել այդ դատավճիռը եւ ազատել իրանցի գիտնականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am