YouTube-ը կնշի պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ների տեսանյութերը

13:54, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսանյութերի YouTube ցանցը հատուկ նշանով կառանձնացնի պետական ֆինանսավորմամբ գործող զանգվածային լրատվության միջոցների տեսանյութերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին տեղեկացրել են ընկերության կայքում: «2018-ին մեր հիմնական նպատակն է ամբողջ աշխարհում առավել թափանցիկություն ապահովել տեսանյութեր ստեղծողների, գովազդատուների և օգտատերերի համար: Հետայսու մենք սկսում ենք տեսանյութերի տակ հրապարակել ծանուցում, որոնք այս կամ այն կերպ ֆինանսավորվել են պետական կան հասարակական կազմակերպությունների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Ակնկալվում է, որ ծանուցումը կհայտնվի տեսանյութի տակ, կլինի նաև հղում, որը կտանի այդ տեսանյութը հրապարակած ԶԼՄ-ի Վիքիպեդիայի էջ: Այս ֆունկցիան դեռևս վերաբերում է միայն ԱՄՆ-ի օգտատերերին:


© 2009 ARMENPRESS.am