ԱՄՆ-ում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս Էդվարդսը

12:44, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 74 տարեկանում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս էդվարդսը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայոչելով РБК-ն: Երաժիշտը մահացել է Չիկագոյի հիվանդանոցում, մահվան պատճառը հայտնի չէ:

Դենիս Էդվարդսը Temptations խմբի մենակատարն է եղել 1968-1976 թվականներին, նա 20-րդ դարի երկրորդ կեսի մի շարք հիթերի հեղինակ է: Երաժիշտն իր կոլեգաների հետ 1968-ին Papa was a Rollin’ Stone և 1971-ին Cloud Nine երգերի համար  արժանացել է «Գրեմի» մրցանակի:


© 2009 ARMENPRESS.am