Շփման գծում օպերատիվ իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել

12:43, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am