Ռոբերտ Արզումանյանը մարզվում է «Բանանց»-ում

09:41, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մարզվում է «Բանանց»-ում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Բանանց»-ի մամուլի ծառայությունից: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ: Մինչ այս Արզումանյանը մարզվում էր նաև Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ում:

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային թիմի կազմում անցկացրել է 74 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:

Արզումանյանի վերջին ակումբը Կարագանդայի «Շախտյոր»-ն էր:

 


© 2009 ARMENPRESS.am