Եվրամիությունը քննարկում Է Թուրքիայի հետ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

17:29, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ներկայում քննարկում Է Թուրքիայի ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը:

«Մենք դեռեւս քննարկում ենք նման գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը, բայց ես չեմ կարող հաստատել ամսաթիվը»,-ասել Է նա լրագրողներին:

Ավելի վաղ Welt թերթը, հղում անելով սեփական աղբյուրների, հայտնել Էր, որ ԵՄ-ն եւ Թուրքիան պլանավորում են գագաթնաժողով անցկացնել մարտի վերջին: Նրա տվյալներով՝ գագաթնաժողովին կարող են մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաեւ ԵՄ-ի Խորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ կամ Բրյուսելում, կամ Սոֆիայում: Քննարկվելիք հնարավոր թեմաների թվում նշվում են ահաբեկչությանը հակազդելը, Էներգետիկան, միգրացիան, ուսանողական փոխանակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am