Apple-ն սկսել Է բանեցված iPhone 7-երի վաճառքը

16:11, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան սկսել Է վերականգնված iPhone 7-երի եւ 7 Plus-ների վաճառքը, որոնք ավելի վաղ օգտագործվել Էին այլ օգտատերերի կողմից: Սմարթֆոնները մատչելի են սոսկ ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է MacRumors-ը:

Վերականգնված iPhone 7-ը՝ 32, 128 եւ 256 գիգաբայթ հիշասարքերով, մատչելի Է համապատասխանաբար 500, 590 եւ 680 դոլար գնով: Այս դեպքում խնայողությունը կազմում Է 50-ից մինչեւ 70 դոլար:

iPhone 7 Plus-ը վաճառվում Է միայն 32 եւ 128 գիգաբայթ տարբերակներով՝ համապատասխանաբար 600 եւ 690 դոլարով:

Apple-ը վերականգնված iPhone-ներն սկսել Է վաճառել 2016 թվականին՝ iPhone 7-ի թողարկումից մի քանի ամիս անց: Ընկերությունում պնդում են, որ կատարում են սարքերի լիակատար արատորոշում, փոխում են կորպուսը, կուտակիչը եւ այլ բաղադրիչներ: Վերականգված iPhone-ների վրա տարածվում Է նույնպիսի երաշխիք, ինչպես որ նոր սարքերի վրա:


© 2009 ARMENPRESS.am