Մարադոնային արգելել են ԱՄՆ մուտքը Թրամփի hասցեին կատակելու պատճառով  

10:33, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մուտք ԱՄՆ արգելվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Մարադոնան իր հարցազրույցներից մեկում Դոնալդ Թրամփին անվանել էր խամաճիկ: Բացի այդ, արգենտինացի աշխարհահռչակ մարզիկը կատակել էր ԱՄՆ նախագահի hասցեին:

Մարադոնայի մուտքն ԱՄՆ արգելել էին նաև 1994 թվականին՝ թմրանյութերի օգտագործման պատճառով:  


© 2009 ARMENPRESS.am