ՌԴ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել անօրինական զինված խմբերում ներգրավված ադրբեջանցու նկատմամբ

19:00, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի Անար Մուրադլիի նկատմամբ, ով մեղադրվում է անօրինական զինված խմբերի անդամակցելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

ՌԴ իրավապահ մարմինների հաղորդման համաձայն` ադրբեջանցին հետախուզման հայտարարումից հետո անօրինական ճանապարհով լքել է երկրի սահմանները:

 


© 2009 ARMENPRESS.am