Թուրքիայի բնակչության թվաքանակը գերազանցել Է 80 միլիոնը

13:18, 1 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բնակչության թվաքանակը 2017 թվականին հասել Է 80,81 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի Վիճակագրության ինստիտուտի հունվարի 31-ի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի քաղաքացիների թիվը 2016 թվականի համեմատությամբ աճել Է ավելի քան 995 հազարով: Թուրքիայի բնակչության 50,2 տոկոսը կազմում են տղամարդիկ (40,54 միլիոն մարդ), 49,8 տոկոսը՝ կանայք (40,3 միլիոն մարդ): Քաղաքային բնակչության բաժինն աճել Է մինչեւ 92,5 տոկոս:

2016 թվականին Թուրքիայի բնակչության աճի տեմպերը կազմել են 13,5 տոկոս, 2017 թվականին դրանք կրճատվել են մինչեւ 12,4 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am