Սուսաննա Գաբոյանը ընթանում է Մոսկվա Օփենի կանանց մրցաշարի առաջատարների խմբում  

13:09, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան Մոսկվա Օփեն շախմատի խոշոր միջազգային փառատոնի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում Սուսաննա Գաբոյանը, ով 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և 4 այլ շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

C մրցաշարում հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը: Մեր շախմատիստը վաստակել է 4.5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից:
A մրցաշարում աղյուսակը գլխավորում են 4.5 միավոր վաստակած 4 շախմատիստ: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել են գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը և պատանի շախմատիստներ Հովհաննես Հակոբյանը և Արմեն Բարսեղյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 3.5-ական միավոր:


© 2009 ARMENPRESS.am