Samsung-ը ռեկորդային շահույթ Է ստացել
16:23, 31 Հունվար, 2018Samsung-ի զուտ շահույթը չորրորդ եռամսյակում կտրուկ ավելացել Է 42 տոկոսով՝ հասնելով 12,26 տրլն հարավկորեական վոնի (11,4 մլրդ դոլարի) 2016 թվականի նույն ժամանակաշրջանի 7,09 տրլն վոնից:
Samsung Electronics-ի օպերացիոն շահույթը գրեթե երկու երրորդով բարձր Է եղել, քան մեկ տարի առաջ՝ 15,15 տրլն վոն:
Samsung Electronics-ի հասույթը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավելացել Է մինչեւ 65,98 տրլն վոն՝ մեկ տարի առաջվա 53,33 տրլն վոնի համեմատությամբ: 2017 թվականի արդյունքներով՝ Samsung-ն ընդհանուր առմամբ ստացել Է 53,65 տրլն վոն օպերացիոն շահույթ՝ 83 տոկոսով ավելի, քան 2016 թվականին այն դեպքում, երբ հասույթը հասել Է 239,58 տրլն վոնի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2009 ARMENPRESS.am