Արցախյան բրենդի հայտնվելը ռուսական շուկայում ադրբեջանական հերթական հիստերիայի պատճառ է դարձել

17:35, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության ռուսաստանյան թղթակցին բարկացրել է այն հանգամանքը, որ «Արցախ թութ» հայկական խմիչքը ներկայացված է Մոսկվայի խանութներում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Artsakh Brandy Company»-ի կողմից արտադրված «Արցախ թութ»-ը ներկայացված է ռուսական «Աշան», «Լենտա» և մի շարք այլ հեղինակավոր խանութների ցանցերում: 

«Հայերը Ռուսական շուկայում օղիներն ու այլ ալկոհոլային խմիչքները վաճառում էին «Ղարաբաղ» անվամբ, իսկ այժմ արդեն վաճառում են «Արցախ» անվամբ»,- զայրացած գրել է «ԱՊԱ»-ի ռուսաստանյան թղթակիցը:

 


© 2009 ARMENPRESS.am