ԱՄԷ-ն առաջին հոսպիտալն Է ստեղծելու տիեզերքում
14:13, 30 Հունվար, 2018ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հայտարարել Է աշխարհում առաջին անգամ տիեզերքում հոսպիտալ՝ Emirates Space Hospital ստեղծելու պլանների մասին: Նախագիծը կդառնա ԱՄԷ-ի ազգային տիեզերական ծրագրի բաղկացուցիչ մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տիեզերագնացներին բուժում կտրամադրեն տիեզերքում, բայց այն Երկրի վրա կվերահսկվի նանոտեխնոլոգիաների միջոցով»,- հայտարարել Է նախարարության ներկայացուցիչ դոկտոր Քուլթում ալ Բելուշին:
«Հեռաբժշկությունը միայն հոսպիտալներում չի օգտագործվի, այն կկիրառվի նաեւ տիեզերքում»,- ասել Է նա:
Նախագիծը կգործարկվի 2020 թվականին դեպի Մարս ԱՄԷ-ի առաքելությունն սկսվելու հետ մեկտեղ: Նախ հոսպիտալի նախագիծը կթեստավորվի Երկրի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am