Նավակների շքերթ՝ Վենետիկում. ինչպես Է մեկնարկել կառնավալը

13:59, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում տեղի Է ունեցել ամենամյա ջրային շքերթը: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է անցել գունեղ ու ընդգրկուն շոուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջրաշքերթը նշանավոր Վենետիկյան կառնավալի առաջին միջոցառումներից մեկն Է: Ամեն տարի այստեղ են ժամանում շուրջ 500 հազար զբոսաշրջիկներ:

Այս տարի Վենետիկի Մեծ ջրանցքով անցել Է շուրջ 120 նավ: Ավանդույթի համաձայն, գոնդոլներից մեկի վրա տեղադրված Էր առնետի հսկայական ֆիգուր: Նավերի վրա կարելի Էր տեսնել տարբեր հերոսների՝ ծովահեններից մինչեւ պոկեմոններ:


© 2009 ARMENPRESS.am